ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 18-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի դահլիճում տեղի է ունեցել Ստամբուլի Սահակյան Դպրաց դաս երգչախմբի երեւանյան առաջին համերգը` Սեւան Ակօշեանի ղեկավարությամբ:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Արմեն Տիգրանյանի, Խաչատուր Ավետիսյանի եւ այլոց ստեղծագործությունները:
Վերջում ողջույնի խոսքով հանդես է եկել Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը եւ Սահակյանցիներին հանձնել «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի մասնակցության հավաստագիրը:
Երգչախումը տոնում է իր 310-ամյակը: Պոլսո Սուրբ Գեւորգ եկեղեցու Սահակեան Դպրաց դասի մանկական երգչախումբում երգում են 80 մանուկներ, իսկ ավագների խմբում 70 երիտասաեւդ պոլսահայեր, որոնք հայ համայնքի մշակութային կյանքում կարեւոր դերակատարությւոն ունեն: Սահակյանցիները մասնակցում են նաեւ միջեկեղեցական եւ միջազգային մրցույթների` բարձր պահելով պոլսահայ համայնքի պատիվը:





























