Երեկ` մարտի 26- ուշ երեկոյան Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կայացել է ամենամյա «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը»: Ըստ այդմ, 2009-ի «Տարվա լավագույն երգիչ» է ճանաչվել Ռազմիկ Ամյանը, իսկ «Տարվա լավագույն երգչուհի»` Լիլիթ Հովհաննիսյանը, ով հանրությանը հայտնի է «Շանթ» հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող «Սուպերսթար» մրցույթից:

Հետաքրքիրն այն էր, որ երբ հնչեց Ռազմիկ Ամյանի անունը, դահլիճը շատ բուռն արձագանքեց եւ իր ծափահարություններով ստիպեց նրան 3 անգամ վերադառնալ բեմ, իսկ ահա Լիլիթ Հովհաննիսյանի անունը հնչելիս խուլ դժգոհության ալիք անցավ դահլիճով մեկ: Նկատենք նաեւ, որ հանդիսատեսին այդպես էլ հայտնի չդարձավ, թե այդ անվանակարգերում էլ ով էր ներկայացված:

Մրցանակաբաշխության արդյունքներով լավագույն տեսահոլովակ է ճանաչվել Թաթայի «Հոլիվուդ»-ը, իսկ լավագույն ռոք խումբ` «Դորիանս»-ը, որի մեներգիչը երիտասարդ Գոռն է: