2013թ.-ը դեռ չի վերջացել, սակայն դեկտեմբերի 31-ին Վլադիմիր Պուտինը կարող է խորհրդային լավագույն ավանդույթներով նշել տարվա ընթացքում  Ռուսաստանի գրանցած քաղաքական հաջողությունները միջազգային հարթակում: Սիրիա, Իրան, Հայաստան, Մեծ քսանյակ, Սնուոդեն… Ցուցակի երկարությունը նույնիսկ թույլ տվեց երկրի նախագահին հավակնել խաղաղության նոբելյան մչցանակի: Այդ մասին է հայտնում Le Huffington Post-ում տպագրված «Վլադիմիր Պուտինի հաջող տարին» հոդվածում:

Երբ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան արդեն պատրաստ էին Սիրիայի դեմ պատերազմ սկսել, Պուտինը խարխլեց հիմքերն իր առաջարկությամբ չեզոքացնելով սիրիական քիմիական զենքը: Ստանալով խորհրդարանների ու ժողովրդի աջակցությունը, ով չէր կամենում նոր պատերազմի մեջ ներքաշվել, Պուտինը ձեռք բերեց խաղաղության համար պայքարողի համբավ:

Նա ժպիտը դեմքին դիմավորեց Ռուսաստանի նոր քաղաքացի Ժերար դը՛Դեպարդյեին, ինչը ֆրանսիական լրատվամիջոցներում իսկական փոթորիկ հարուցեց, սակայն դա միայն ուրախացրեց Պուտինին: Նա նույնիսկ չարախնդաց ԱՄՆ-ին՝ ապաստարան տրամադրելով Էդվարդ Սնոուդենին:

Ապտակն ԱՄՆ-ին, իհարկե, քիչ բան չէ, սակայն բավական չէ որոշելու համար, թե իրեն ամեն բան թույլ է տրվում: Տեսնելով Ուկրաինայի պահվածքը ԵՄ հետ՝ Պուտինը երկու երկրների առեւտրում խոչընդոտներ ստեղծեց ու նույնիսկ սպառնաց Կիեւին հարաբերությունների լիակատար սառեցմամբ, եթե վերջինս ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքի:

Կրեմլի հաջորդ քայլերը առանձնանում են չափավոր արդյունավետությամբ, ինչը դժվար կացության մեջ է դնում Ռուսաստանի հիմնական մրցակից, բայց նաեւ գործընկեր ԱՄՆ-ին: Մոսկվան այսօր առաջին դիրքերում նավթի ու գազի շուրջ համաշխարհային խաղում. նա հակահարված տվեց Վաշինգթոնին Սիրիայի, Իրանի ու Մերավոր Արեւելքի հարցում: Պուտինը բազմել է նավթադոլարներից գահին ու չի զիջում Պարսից ծոցի միապետերին: