Մարտի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը ավելի քան 100 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավ-արեւելյան, կենտրոնական եւ հյուսիս-արեւելյան ուղղություններով:
Համաձայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության, առանձնահատուկ ինտենսիվ էին խախտումները հյուսիս-արեւելյան ուղղությամբ: Միայն մարտի 22-23-ը ադրբեջանական կողմը 34 անգամ գնդակոծել է ԼՂՀ Պաշտպանական բանակի դիրքերը Կարմիրավան, Ջրաբերդ, Սեյսուլան, Շուրաբադ եւ Յարիմջա բնակավայրերի ուղղությամբ՝ բացի ինքնաձիգից օգտագործելով նաեւ դիպուկահար ՍՎԴ հրացաններ եւ «Սեւ նետ» հատուկ նշանակության խոշոր տրամաչափի զենք:
«Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի զինծառայողների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը դադարեցրել է գնդակոծումը: ղարաբաղյան ուժերը վնասներ չեն կրել»,- ասվածէ հաղորդագրության մեջ:




























