Մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) ժամանում են Հայաստան: Նշենք, որ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն ավելի վաղ էր ժամանել Երեւան, որտեղ կայացել էր նրա հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը։
Կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ու հաստատել, որ հիմնահարցի խաղաղ ճանապարհով լուծումը այլընտրանք չունի։




























