2001թ. Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Աֆղանստանում սկսված ամերիկյան զորքերի գործողությունը բացարձակ անհրաժեշտ էր ԱՄՆ խաղաղության եւ անվտանգության համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ հանդես գալով Բահրամ ավիաբազայում՝ Քաբուլից ոչ հեռու, խաղաղարար առաքելությանը մասնակցող ամերիկյան զինվորականների առջեւ:
Բարաք Օբաման ԱՄՆ բանակն անվանել է «մարդկության պատմության ուժեղագույն բանակը», եւ համոզմունք է հայտնել, որ նա անպայման հաղթանակ կտանի «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի եւ «Թալիբան» ծայրահեղական շարժման նկատմամբ:
Ներկայումս, նրա խոսքով, աֆղանական բանակի ամրացումը կենտրոնական տեղ է զբաղեցնում այդ երկրում ԱՄՆ առաքելության մեջ:
«Ալ-Քաիդայի» ծայրահեղականներն ու նրանց դաշնակիցները սպառնում են Աֆղանստանի եւ Ամերիկայի ժողովուրդներին",- ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ Նովոստին»:
Բացի այդ, Բարաք Օբաման հանդես է եկել հօգուտ Աֆղանստանում եւս 2,5 հազար ամերիկյան զինվորներ տեղաբաշխելու:
Հիշեցնենք, որ Բարաք Օբաման անսպասելի այցով Աֆղանստան է ժամանել մարտի 28-ին: Աֆղանստանի առաջնորդի հետ հանդիպմանը քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի, դատակա համակարգի ամրապնդման եւ այլ հարցեր: Նշենք, որ Աֆղանստանի նախագահը մայիսի 12-ին մեկնելու է Վաշինգտոն՝ շարունակելու քննարկումը:




























