Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է՝ կա՞ն արդյոք Հայաստանի քաղաքացիներ մոսկովյան մետրոյում տեղի ունեցած պայթյունից տուժածների ցանկում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին առավոտյան հզոր պայթյուններ են որոտացել մոսկովյան մետրոպոլիտենի Սոկոլնիչեսկի գծի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը մոտենում է չորս տասնյակի: