Հայաստանի Կենտրոնական բանկը ընթացող տարվա սեպտեմբերի 4-ին որոշում ընդունեց վերաֆինանսավորման(ռեպո) տոկոսադրույքը թողել նույն մակարդակում՝ 8.5 տոկոս: Փորձը ցույց է տալիս, որ մեր պայմաններում գնաճը զսպելն այդ մեթոդով այդքան էլ արդյունավետ չէ: Նշենք, որ զարգացած երկրներում վերաֆինանսավորման դրույքները հասել են աննախադեպ ցածր մակարդակի, իսկ գնաճը պահպանվել է ընդունելի սահմանում:
Օրինակ Եվրամիության ու եվրագոտում կենտրոնական բանկի դրույքն այժմ կազմում է 0.75 տոկոս, այսինքն մեր ցուցանիշից էապես ցածր: Նշենք, որ այս բանկի գործառույթներից մեկը եվրագոտու երկրնրում գնաճը 2 տոկոսի մակարդակում պահելն է: Տեղեկացնենք, որ 2013թ.-ի սեպտեմբերին նույն եվրագոտում տարեկան կտրվածքով այն կազմել է 1.1տոկոս, օգոստոսին՝ 1.3 տոկոս:
Մեր մոտ գնաճի պատկերն այլ է: Սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը տարեկան կտրվածքով 108.2 տոկոս էր: Ընդ որում, սննդամթերքը թանկացել էր 8.2 տոկոսով, «բնակվարձ, վառելիք, էլեկտրաէներգիա» խումբը 19.3 տոկոսով, բուժօգնությունն ու դեղորայքը՝ 12.2 տոկոսով:
Գնաճի կարեւոր գործոն է առաջարկի ու պահանջարկի միջեւ համամասնության շեղումը: Նշենք, որ օգոստոսի վերջին 2011-2013 կտրվածքով Հայաստանում դրամական զանգվածն աճել է 1.4 անգամ:
Սակայն բանկային համակարգից դուրս կանխկի դրամի քանակը աճել էր 1.1 անգամ: Միաժամանակ արտարժույթով ավանդները առեւտրային բանկերում աճել են 1.6 անգամ:
Արդյունքում դրամական զանգվածում արտարժույթով ավանդների մասնաբաժինը նշված ժամանակահատվածում աճել է 5.2 տոկոսային կետով՝ օոստոսի վերջին հասնելով 47.6 տոկոսի: Բացարձակ աճի տեսակետից արտարժույթով ավանդները էապես գերազնացել են կանխիկ դրամի ցուցանիշը՝ 247.2 մլրդ դրամը 38.4 մլրդ դրամի դիմաց, երկու տարվա արդյունքում:
Նշենք, որ արտարժույթի նման «հաջողություններ» գրանցվել են անգամ Կենտրոնական բանկի կողմից «դոլարականացման» կրճատման արդյունքում(ընդ որում, տնտեսական ռեսության մեւ գնաճի պատճառներից մեկը տնտեսության «դոլարականացումն է»): Այսպես, շուկայում սեփական դրամական միավորի կանխիկը վերջին տարիներին չի ամրացել:
Տնտեսության տարբեր բնագավառներում գների ու սակագների աճը տարբեր բնույթ է կրում, ու դա միշտ չէ հնարավոր բացատրել առաջարկի ու պահանջարկի համամասնությամբ: Օրինակ, որքանով է ճիշտ առողջապահության բնագավառում ծառայությունների թանկացումը վերագրել քաղաքացիների «պահանջարկին»: Ավելի շուտ դեր են խաղում այլ սուբյեկտիվ գործոններ:
Վերջին ժամանակներում մասնագետները շրջանառում են «ագրարային գնաճ» հասկացությունը: Այս սեզոնում բանջարեղենի ու մրգերի բերքահավաքը հենց նշանավորվեց կտրուկ, երկնիշ թվերով աճով, երբ այդ ապրանքների սպառողական գները բարձրացան:
Օրացուցային տարվա ընթացքում տեղական մշակաբույսերի գները խիստ սեզոնային բնույթ են կրում՝ նվազելով բերքահավաքի գագաթնակետին: Բայց այս տարի, չնայած մշակաբույսերի մեծ քանակության մասին պաշտոնական տվյալներին, կարտոֆիլի, շատ մրգերի եւ բանջարեղենի շուկայական գինը զգալիորեն ավելացել էր:
Այսպիսով, մայրաքաղաքում կարտոֆիլի միջին գինը տարեկան կտրվածքով օգոստոսին աճել գրեթե 1,9 անգամ, խաղողի գինը՝ 1.7 անգամ, լոլիկի գինը՝ 1.4 անգամ:
Սկզբունքորեն, այս երեւույթը կարելի է վերագրել բերքի ուռճացված տվյալներին, թեեւ չի բացառվում մի շարք մշակաբույսերի արտահանման աճի ազդեցությունը: Եթե վերջին ենթադրությունը ճիշտ է, ապա ազգային շահերի շուկայում խախտումն ակնհայտ է: Սակայն, երկու տարբերակում էլ արտադրության ծավալները հստակ սահմանափակ են: Շատ զարգացած երկրներում, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը թույլ է տալիս արտադրանքի զգալի մասը արտահանել՝ առանց վնասելու ազգային շուկան:
Հասկանալի է, որ ծառայությունների սակագները այնպիսի ոլորտնեում ինչպես առողջապահությունն է, պետական խիստ կարգավորման կարիք ունեն: Ֆինանսական հոսքըմ հիվանդանոցներում ծառայությունների ինքնարժեքը, առավել եւս պետպատվեր իրականացնելու դեպքում, վերահսկողության կարիք ունեն:
Առաջնային նպատակը, որը մասամբ կարող է զսպել երկրում գների բարձրացումը, գյուղատնտեսական արտադրանքի աճն է: Այլ միջոցառումներից բացի(կոլեկտիվացում, պետական ծառայությունների մատուցում եւն), այս գործում էական դեր կարող է խաղալ արտոնյալ վարկավորումը:
Արտոնյալը չի ընկալվում այնպես, ինչպես որ հիմա է ընկալվում: Հայտնիէ, որ շատ գյուղատնտեսների համար այդ «արտոնությունները» անհաղթահարելի էին, ու հիմա շատ գյուղացներ անհույս վարկառուներ են:
Այնպես որ, գնաճի զսպման վերաֆինանսավորման մեթոդն ու դրան նմանները մեր տնտեսության վրա հակառակ ազդեցությունն են թողնում:
Ալբերտ Խաչատրյան




























