Իսրայելցի ամենափորձառու դիվանագետներից մեկը՝ Շմուել Մերոմը (Մեյրոմ) նշանակվել է Երեւանում եւ Դուշանբեում Իսրայելի դեսպան:
Երկրի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների վարչության նախկին պետը, որ մինչ վերջերս Խորվաթիայում դեսպան էր, նոր նշանակումը ստացել է մարտի 28-ին:
Մերոմը իսրայելական դիվանագիտության վետերան է, նախկինում արդեն աշխատել է տարածաշրջանում (եղել է Աշգաբադում ոչ ռեզիդենտ դեսպան):
Նա փոխարինելու է Շեմի Ցուրին, որն իր հերթին ուղարկվել է Նոր Զելանդիա:
Հատկանշական է, որ Դուշանբեում եւ Երեւանում դեսպանի հիմնական թեկնածուն համարվում էր 39-ամյա Ռան Իշայը՝ ներքին գործերի նախարար Էլի Իշայի ազգականը եւ Բենյամին Նաթանյահուի նախկին խորհրդականը, հաղորդում է IzRus.co.il:
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով, սա Մերոմի վերջին նշանակումն է, եւ 2-3 տարի անց նա արդեն կուղարկվի թոշակի:



























