Ուկրաիանական FEMEN շարժման հերթական մասնաճյուղը բացվել է Թուրքիայում։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ աշխարհում կանանց դեմ բռնությունների եւ անօրինականությունների դեմ պայքարում մերկ ակցիաներով հանդես եկող ուկրաինական FEMEN շարժումն իր մասնաճյուղն է բացել Թուրքիայում՝ կոչ անելով Թուրքիայում ապրող կանանց միանալ իրենց՝ պայքարելու ժողովրդավարության համար։

«Հայտարարում ենք, որ FEMEN-ը Թուրքիայում մասնաճյուղ է բացել։ Միացեք։ Պատերզամեք ձեր երկրի ժողովրդավարության համար»,-ասվել է FEMEN-ի հայտարարության մեջ։

Նշենք, որ FEMEN-ի ակտիվիստները մի քանի անգամ Թուրքիայում բողոքի գործողություններ են իրականացրել եւ ձերբակալվելուց հետո արտաքսվել Թուրքիայից։