Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի հարավային միավորումը 2010թ. պլանային ուսումնական միջոցառումների շրջանակներում 5-օրյա հրամանատարա-շտաբային վարժանքներ է անցկացրել: Վարժանքները, որ ղեկավարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, նպատակ էին հետապնդում ստուգել հրամանատարական եւ շարքային կազմի պատրաստվածությունը, օպերատիվ-մարտավարական հմտությունները ռազմական պատրաստվածության պայմաններում: Վարժանքների ժամանակ պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է առաջավոր գիծ, ծանոթացել իրավիճակին, զինծառայողների առօրյային, ինժեներական կառույցներին եւ սպառազինությանը: Հակոբյանն իր գոհունակությունն է հայտնել առաջավոր գծում իրավիճակի կապակցությամբ:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























