Թուրքիայի ԱԳՆ մամլո խոսնակ Բուրաք Օզուգերգինը հաստատել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջեւ կայացած հեռախոսազրույցի փաստը։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Օզուգերգինը նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Դավութօղլուն իր զրուցակցին հայտնել է ԱՄՆ-ի կողմից հայկական թիվ 252 բանաձեւի ընդունումից հետո թուրք հասարակության հիասթափությունը եւ արձագանքները։ «Քլինթոնը հիշեցրել է, որ մեծ կարեւորություն է տալիս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությանը ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգությանը նվիրված համաժողովին։ Դավութօղլուն հայտնել է, որ Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցի հետ կապված վերջնական որոշումը կկայացվի առաջիկա օրերին»,-հայտնել է Թուրքիայի ԱԳՆ մամլո խոսնակը։