Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մեղսակից է «ռուսական ներխուժման» վերաբերյալ «Իմեդի» հեռուստաալիքի սկանդալային հաղորդմանը, որը խուճապ էր առաջացրել բնակչության մեջ: Նման կարծիքի են «Քվիրիս պալիտրա» թերթի ընթերցողների մեծ մասը:
Հարցմանը մասնակցած 403 հոգու 63 տոկոսը համոզմունք են հայտնել, որ Վրաստանի նախագահը տեղյակ է եղել հեռուստաալիքի կեղծ սյուժեի մեջ:
Հարցվածների միայն 8,7 տոկոսն է կարծում, որ Սահակաշվիլին չի խառնվել հաղորդման կազմակերպմանը, եւս 28,3 տոկոսը միանշանակ պատասխան չունի այդ հարցում:
Հիշեցնենք, որ «Իմեդին» մարտի 13-ին հաղորդում էր թողարկել, թե «ռուսական զորքերը ներխուժել են Վրաստան, կառավարությունը տարհանվել է, իսկ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի տեղը հայտնի չէ»: Նշվում էր նաեւ, որ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի գլխավորությամբ ժողովրդական կառավարություն է ստեղծվել:




























