Ստամբուլի Ֆաթիհ թաղամասի Միլլեթ պողոտայի վրա գտնվող բանկը կողոպտվել է երկու անհայտ անձանց կողմից:

Թուրքական Iha գործակալության փոխանցմամբ` կողոպտիչները եղել են դիմակներով, ովքեր զինաթափել են բանկի անվտանգության աշխատակիցներին եւ տարել 15 հազար լիրա (10 հազար ԱՄՆ դոլար): Գողությունը աչքի է ընկնում այն հանգամանքով, որ այն կատարվել է մի բանկից, որը գտնվում է ոստիկանական բաժանմունքից մի քանի հարյուր մետր հեռու: