Թուրքիան Իրաքին սահմանակից Հաքքարի նահանգի Յուքսեքովա, Շեմդինլի եւ Դաղլիջա շրջաններ է տեղափոխում զինվորական նոր ստորաբաժանումներ եւ տանկեր:
Firat գործակալության փոխանցմամբ` Յուքսեքովայում գտնվող 21-րդ սահմանային բրիգադը գիշերվա ընթացքում մեծ քանակությամբ զորք եւ զինտեխնիկա է տեղափոխել սահման:
Նշենք, որ Firat-ը տեղեկացրել էր, որ արդեն 10 օր թուրքական զինուժը հրետանային, տանկային եւ օդային հարվածներ է հասցնում Հյուսիսային Իրաքի այն բնակավայրերին, որտեղ գտնվում են PKK-ի զինյալները:




























