Ռուսաստանի միգրացիոն ծառայաությունը(ՌՄԾ) հրապարակել է տվյալներ 2013թ.-ի հոկտեմբերի 18-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում գտնվող օտարերկրացիներ թվի վերաբերյալ:
Դատելով տեղեկատվությունից՝ Ռուսաստանում օտարերկրացիների թվում տղամարդկանց տեսակարար կշռի տեսանկյունից բացարձակ ռեկորդակիրն Ուզբեկստանն է՝ 27,5 տոկոսով: Երկրորդ տեղում Ուկրաինան է(12,9 տոկոս), հետո՝ Տաջիկստանը(12,8 տոկոս):
5,5 տոկոս տեսակարար կշռով չորրորդ տեղում Ադրբեջանն է: Հետո Մոլդովան է(4,8 տոկոս), Ղազախստանը(4,5 տոկոս) եւ Հայաստանը(ավելի քիչ քան 4,3 տոկոսը): Այդ կերպ վարկանիշային աղուսյակում մենք յոթերորդն ենք:
Ընդ որում, Ռուսաստանում Ադրբեջանի քաղաքացիները ավելի շատ են, քան հայերը, ինչպես տղամարդիկ(ավելի քան 432 հազար), այնպես էլ կանայք(198 հազարից քիչ պակաս): Ընդհանուր առմամաբ Ռուսաստանում ադրբեջանցիների թւվը ավելի քան 630 հազար է, ինչը 138 հազարով կամ 1,3 անագամ ավելիշատ է, քան Հայաստանի քաղաքացիները: Ռուսաստանում Վրաստանի քաղաքացիների թիվը խորհրդանշական է՝ ավելի քան 16 000 տղամարդ ու 12 000 կին:
Այսպես, Ռուսաստանում հոկտեմբերի 18-ի դրությամբ գտնվել է Հայաստանի ավելի քան 492 000 քաղաքացի, ատավելապես տղամարդիկ(ավելի քան 338 հազար, կամ ընդհանուրի 68,7 տոկոսը): Լիովին հնարավոր է, որ հայուհիների թվում կան այնպիսիները, որոնք ինչ-ինչ պատճառներով միայնակ են բնակվում Ռուսաստանում: Սակայն դրանք բացառություններ են: Շատ հայոհիներ այդ երկրում իրենց ընտանիքների հետ են:
Այս ենթադրությանն է հանգեցնում մինչեւ 17 տարեկան երեխաների թիվը(ավելի քան 51 000), ինպես նա կանանց համեմատաբար մեծ թիվը(154 հազար): Եթե կանանց շարքում առանձնացնենք տարիքային խմբերը «մինչեւ 17» ու «60-ից ավել», ապա կստացվի 115 հազար մարդ: Ստացվում է, որ Ռուսաստանում կա մոտ 100 000 հայ ընտանիք՝ մեծամասամբ երեխաների հետ միասին:
Նշենք, որ 60-ից բարձր տարիքի կանայք ու տղամարդիկ ընդհանուր 33 հազար էն: Չի բացառվում, որ որոշ ընտանիքներ երեք սերունդներ են ներառում: Դա Հայաստանի համար հազվադեպ չէ, հատկապես գյուղական միջավայրում:
Ռուսաստանում մեր քաղաքացիները հիմնականում զբաղվում են շինարարությամբ(սեզոնային աշխատանք), կամ առեւտրի ու սպասարկման ոլորտում(քիչ թե շատ կայուն աշխատանք): Ինչպես հայտնի է, շինարարական սեզոնին տղամարդկանց խմբերը, մեծ մասամբ գյուղերից, մեկնում են արտագնա աշխատանքի Ռուսաստան:Այս դեպքում մեր վարձու աշխատողները իրենց աշխատավքրձից կանոնավոր գումարն ուղարկում են հայրենիքում գտնվող իրենց ընտանիքներին:
Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից 2006թ.-ին անցկացված հետազոտության համաձայն երկրի տնային տնտեսությունների 25.9 տոկոսը դրսից եկամուտ էր ստանում:եթե այդ ցուցանիշը չի փոխվել, ապա նման եկամուտ ստանում է մոտ 250 հազար ընտանիք:
Հունվար-օգոստոս ամիսներին միայն առեւտրային բանկերի համակարգով Ռուսաստանից Հայաստան է ստացվել 972.2 մլն դոլար: Նշենք, որ սա կազմում է երկրի ընդհանուր դրամական փոխանցումների 85.3 տոկոսը:
Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիներից 18-60 տարեկան տղամարդկանց թիվը 293 հազար է: Ինչպես տեսնում ենք, այս ցուցանիշն ավելին է, քան դրամական փոխանցումներ ստացող ընտանիքների թիվը ողջ աշխարհից: Հնարավոր է, որ այդ ընտանիքների թիվը տարիներ ընթացքում աճել է:
Հնարավոր են նաեւ այլ բացատրություններ, մասնավորապես, 18-29 տարիքային սահմանում ՌՄԾ բերած ցուցանիշը: Հասկանալի է, որ այս խմբում կարող են լինել անձիք, ովքեր ապրում են ծնողների հաշվին:
Եզրափակման համար նշենք Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության նրբությունները: Մի կողմից, այն ուղղված է անօրինական հիմունքներով ներգաղթյալների համար պայմանների խստացմանը, մյուս կողմից նպաստում է օրինական հիմունքներով ներգաղթյալների հոսքին «Արտերկրում բնակվող հայրենակիցների Ռուսաստանի դաշնության կամավոր վերաբնակեցման աջակցության պետական ծրագրի» շրջանակներում:
Նման «տարբերակված» մոտեցումը, բնականաբոր, նպաստում է հետխորհրդային երկրների քաղաքացի հանդիսացող անլեգալներին օտվել վերոհիշյալ ծրագրից: Դժվար չէ պատկերացնել Հայաստանի համար հետեւանքները, եթե մեր վարձու աշխատողների ճնշող մեծամասնությունը գերադասում է Ռուսաստանում գտնվել օրինական հիմունքներով…
Սմբատ Գրիգորյան





























