Թուրքիայի կառավարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն ցավակցական հեռագրեր են ուղարկեն իրենց ռուսաստանցի գործընկերներին:
Թուրքական կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիան խստորեն դատապարտում է Մոսկվայում տեղի ունեցած զազրելի ահաբեկչությունը եւ ցավակցում այդ ոճրագործությանը զոհ դարձածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում:




























