Մեքսիկայի Դուրանգո նահանգում անհայտ անձինք ինքնաձիգներից կրակ են բացել եւ նռնակներ նետել դպրոցական երեխաներով լիքը ավտոբուսի ուղղությամբ: Արդյունքում, ըստ տեղի իրավապահների, զոհվել է 10 մարդ:
Ըստ ոստիկանության, սրա հեղինակները թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվող տեղի հանցավոր խմբերից մեկի գրոհայիններն են եղել:
Իրավապահները ենթադրում են, որ այս կերպ թմրամիջոցների առեւտրականները ցանկացել են վախեցնել իշխանություններին, որոնք պայքար են մղում կազմակերպված հանցավորության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ:




























