Դելիի համալսարանի բժշկական քոլեջը զբաղվում է շաքարախտի առաջացման մեջ սթրեսի ազդեցության ուսումնասիրմամբ: Գիտնականները վերլուծել են 30 եւ բարձր տարիքի 1000 մարդու տվյալներ, ներառյալ 500 հոգի, որոնց մոտ վերջերս ախտորոշել են «2-րդ տեսակի շաքարախտ»: Պարզվել է, որ հիվանդությունը հաճախ ախտորոշում են նրանց մոտ, ովքեր տառապել են քրոնիկ սթրեսից, ինչը կարող էր պայմանավորված լինել աշխատանքի կորստով, ամուսնու հետ բաժանման կամ հարազատի մահով, գրում է The Times of India-ն:
Սթրեսի հորմոն կորտիզոլի մեծ քանակությամբ արտազատումը վերաբաշխում է ճարպն ու հանգեցնում է ինսուլինի նկատմամբ դիմադրողականության: Ակտիվանում են նաեւ թթվայնացման գործընթացն ու բորբոքային ուղիները: Իրականում սթրեսին չդիմակայելը ռիսկի կարեւոր գործոն է: Եթե դա հաջողվում էր, ապա ռիսկը նվազում էր 33 տոկոսով: Ինքնազգացողությունը կարելի է կարգավորել յոգայի, սպորտի կամ ճանապարհորդությունների օգնությամբ, խորհուրդ են տալիս գիտնականները, հաղորդում է MedDaily.ru-ն:
Օրգանիզմ ներթափանցող սնունդի տրոհումից առաջանում է շաքար: Սա էներգիայի հիմնական աղբյուրն է: Ինսուլինն օգնում է շաքարին ներթափանցել բջիջներ: Սակայն շաքարախտի ժամանակ ենթաստամոքսային գեղձն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակությամբ ինսուլին արտադրել կամ մարմինը չի կարողանում ինչպես հարկն է օգտագործել այն: Բջիջները քաղց են ապրում, իսկ շաքարը կուտակվում է արյան մեջ:
2-րդ տեսակի շաքարախտի դեպքում իմուն համակարգը ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի բջիջները: 2-րդ տեսակի շաքարախտի դեպքում(դեպքերի 90-95 տոկոսը) կամ բջիջները անզգայուն են ինսուլինի նկատմամբ, կամ ենթաստամոքսային գեղձը շատ քիչ հորմոն է արտադրում(երբեմն առկա են երկու գործոններն էլ):





























