Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:
ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեսպանի խնդրանքով Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի իր գնահատականները, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները:
Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ փոխդեսպան Վուդվորդ Քլարկ Փրայսը, քաղաքական բաժնի ղեկավար Բրայան Ռորաֆը, Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ վարչության անդամ Ավետիս Ավագյանը:





























