Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 4-ին աշխատանքային ճաշ է ունեցել Երեւանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների եւ ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ: Կողմերը քննարկել են Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին առնչվող հարցեր։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակմանն ուղղված ջանքերին, միջազգային օրակարգի խնդիրների:





























