Գյումրիի Ղանդիլյան փողոցի թիվ 45 շենքի դիմաց, նոյեմբերի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոլքսվագեն Գոլֆ-3» մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ հարվածել 20-ամյա հետիոտնին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: