Երեւանի Խանջյան փողոցի թիվ 59 հասցեի դիմաց, նոյեմբերի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: