Երեւանի Բագրատունյաց փողոցում, նոյեմբերի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատանին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: