Հրազդանի կիրճում, նոյեմբերի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» բեռնատարին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























