Ոստիկանությունը պարզել է հոկտեմբերի 24-ին թիվ 23 երթուղու միկրոավտոբուսի սրահում 21-ամյա աղջկա դրամապանակը գողացողի ինքնությունը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած 21-ամյա աղջիկը հայտնել է, որ թիվ 23 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է մոտ 150.000 դրամ:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 26-ամյա Լեւոն Ա.-ն, որը նոյեմբերի 4-ին, ժամը 20.45-ին, բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն: