Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, նոյեմբերի 4-ին, պարզել են, որ նոյեմբերի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Լեռնաձոր համայնքի Անդոկավան թաղամասում` ավտոկանգառի մոտ, 32-ամյա Արթուր Ա.-ն, վիճաբանության ընթացքում, ծեծի է ենթարկել 33-ամյա Տիգրան Ս.-ին եւ դեմքի մասում պատճառել վնասվածք` սալջարդի տեսքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Արթուր Ա.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:




























