Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցի վերջնամասում, նոյեմբերի 5-ին, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ԳԱԶԵԼ» մակնիշի 15 ՏՍ 036 համարանիշի ավտոմեքենան բախվել է «Վոլվո» մակնիշի 31 ՏԼ 449 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել: Զոհեր եւ տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ դադարեցրել գազի արտահոսքը:




























