Իրանի ու Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների ընդլայնումը փոխադարձ համագործակցության ամրապնդման հետ կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգման գործում: Այդ մասին Հայաստան- Իրան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին՝ նշելով Թեհրանի ու Երեւանի միջեւ  դարավոր հարաբերությունների մասին:

Ինչպես հաղորդում է իրանական Fars գործակալությունը, Լարիջանին կրկին հայտարարել է Իրանի կողմից տարածաշրջանային հարցերում ու վեճերում  քաղաքական երկխոսության դերի աջակցության մասին: «Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանային հարցերում մշտապես շեշտը դրել է բանակցությունների ու քաղաքական երկխոսության կիրառման վրա»,- նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը:

Իր հերթին Գալուստ Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի ու Իրանի միջեւ կապերի ընդարձակման միտումից: «Իրանի ու Հայաստանի միջեւ բարեկամական կապերի ընդլայնումը, հատկապես խորհրդարանական հարթության վրա, կակտիվացնի երկու կողմերի միջեւ ընդհանուր համագործակցությունը»,- հայտարարել է նա: