ԱՄՆ-ում 2013թ.-ին ընտրությունների մեծ օրը սկսվել է երեքշաբթի, որտեղ մի շարք նահանգների բնակիչներ ընտրում են իշխանության տեղական մարմինների, այդ թվում նաեւ Նյու-Յորքի նոր քաղաքապետի:

2002թ.-ից մինչ այժմ Նյու-Յորքի գործող քաղաքապետ Մայքլ Բլումբերգի պաշտոնին հավակնում են դեմոկրատների ներկայացուցիչ, փաստաբան Բիլ դե Բլազիոն, գործարար ու  Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի օրոք փոխքաղաքապետ, հանրապետական Ջոզեֆ Լոտան ու անկախ թեկնածու Ադոլոֆ Քերիոնը:

CNN-ի տվյալների համաձայն՝ նախնական հարցմամբ առաջատար է դե Բլազիոն իր հիմնական մրցակից Լոտայի համեմատ (համեմատաբար 65 ու 24 տոկոս): Ուստի հեռուստաալիքի գնահատմամբ, ընտրությունների ավարտին անակնկալներ չեն լինի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Եթե դե Բլազիոն հաղթի, նա կդառնա 1989թ.-ից ի վեր Նյու-Յորքի առաջին դեմոկրատ քաղաքապետը: Նրա նախընտրական խոստումն է «քաղաքը լավը դարձնել բոլորի համար», որը ներառում է հարուստների ու աղքատների միջեւ տարբերության կրճատում, դպրոցների ու ոստիկանության աշխատանքի բարելավում, հասանելի բնակարանների շինարարություն, ապահով մարդկանց հարկերի բարձրացում:

Նույն օրը քաղաքապետի ընտրություններ են անցկացվում Աթլանթայում, Բոսթոնում, Դեթրոյթում, Մայամիում, Հյուսթոնում, ինչպես նաեւ Նյու Ջերսիի ու Վիրջինիայի նահանգապետերերի ընտրություններ: Ալաբամայում ընտրում են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ստորին պալատում Հանրապետական կուսակցության ներկայացուցչի: