Այս պահին ոստիկանություն բերման ենթարկվածները 37 հոգի են: Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից: Այս պահի դրությամբ դեռ ոչ ոք ազատ չի արձակվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։

Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել են երթը, տեղի են ունեցել բախումներ, հնչել են պայթյուններ, ոստիկանները բերման են ենթարկել մի քանի տասնյակ ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։

Բախումների հետեւանքով տուժել է ութ ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել է: Տուժողները գտնվում են տարբեր բժշկական կենտրոններում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am