Սերբիայի խորհրդարանը լույս չորեքշաբթի կողմ է քվերակել 1995 թ. բոսնիական պատերազմի ժամանակ բոսնիացի մահմեդականների՝ Սրեբրենիցայում տեղի ունեցած զանգվածային սպանությունների մասին բանաձեւին։

Փաստաթղթում Սերբիան ողբերգությունը կանխելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու համար ներողություն է խնդրում։ Այնտեղ Սրեբրենիցայի դեպքերը խստորեն դատապարտվում են եւ պարտավորվածություն է հայտնվում, որ կատարվածի համար պատասխանատու բոլոր անձինք պետք է հայտնաբերվեն եւ կանգնեն դատարանի առջեւ։

Բանաձեւի օգտին քվերակել են 173 ներկաներից 127-ը։

Դեմոկրատական կուսակցության կողմից խորհրդարան մտցված բանաձեւի քննարկումները ձգվել են մինչեւ կեսգիշեր։