Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 7-ին կմեկնի Փարիզ` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութան նախարարական համաժողովին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նոյեմբերի 8-ին նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մարսել, որտեղ ներկա կգտնվի ՀՀ Գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:




























