Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով, դատախազության համակարգում կադրային փոփոխություններ են կատարվել:

Մասնավորապես, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արտակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետ` ազատվելով գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության պետի պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով նշանակումներ են կատարվել նաեւ ՀՀ դատախազության աշխատակազմի կենտրոնական մարմնում:

ՀՀ դատախազության աշխատակազմի կազմակերպամեթոդական բաժնի պետ է նշանակվել Կարինե Սաֆարյանը`ազատվելով ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի, դատախազների սպասարկման եւ կազմակերպամեթոդական վարչության պետի տեղակալի պաշտոնից:

ՀՀ դատախազության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման բաժնի պետ է նշանակվել Անդրեյ Աղամալյանը` ազատվելով ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման բաժնի պետի պաշտոնից:

ՀՀ դատախազության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ է նշանակվել Լիանա Մարկոսյանը` ազատվելով ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի, դատախազների սպասարկման եւ կազմակերպամեթոդական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնից: