Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով` Շիրակի մարզի դատախազ է նշանակվել առաջին դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության դատախազի պաշտոնից:

Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Կոտայքի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Վազգեն Ռշտունին:

Ավելի վաղ` 2013թ. նոյեմբերի 1-ին, իր դիմումի համաձայն դադարեցվել էին Վազգեն Ռշտունու՝ Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: