Վաշինգթոնը որոշում է ընդունել պաղեստինյան ինքնավարությանը հատկացնել 75 մլն դոլար ենթահամակարգի զարգացման ու հավելյալ աշխատատեղերի ստեղծման նպատակով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որը պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպման համար ժամանել է Բեթղեհեմ:
Ֆինանսական օգնությունը միտված է պաղեստինյան հասարակության կողմից Իսրայելի հետ խաղաղ բանակցությունների ապահովմանը, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:
Այս պահին պաղեստինյան ենթահամակարգերի զարգացման գործում ԱՄՆ-ի ներդրումը կազմում է մոտ 100 մլն դոլար:





























