Բելառուսական հատուկ ծառայությունները հովանավորում են երկրի ղեկավարի ու նրա մերձավորների բիզնեսը, ասվում է «Լուկաշենկոյի մաֆիայի անդամները իրենց բիզնեսը վերահսկում են ՊԱԿ-ի օգնությամբ» հոդվածում, որը հրապարակված է «Խարտիա 97» կայքում:
Հոդվածում նշվում է, որ անցյալ տարի նոյեմբերին ՊԱԿ նախագահ էր նշանակվել գեներալ-մայոր Վալերի Վակուլչիկը, որին համարում են Լուկաշենկոյի ավագ որդի Վիկտորի աջ ձեռք. վերջինս էլ իր հերթին ոչ պաշտոնապես ղեկավարում է ուժային ողջ համակարգը:
Վակուլչիկի կողմից «նայողի» գործառույթի իրականացումը ՊԱԿ-ի ու դատախազության ամենակարեւոր գործերի նկատմամբ կառավարողի մարդկանց երաշխավորում է «մութ համակարգերի» օգտագործման անպատժելիություն:
Սրա շնորհիվ բելառուսական իշխանություններին հաջողվում է խուսափել ժամանակ առ ժամանակ ծագող իրադրություններից, երբ հավակնոտ դատախազները պատահական բացահայտում են Լուկաշենկոյի ընտանիքի ու նրա մերձավորների գաղտնիքները: Օրինակ կարող ա հանդիսանալ քննիչ Սվետլանա Բայկովայի գործը, ով դատապարտվել էր պետական սահմանին կոռուպցիոն մեխանիզմների բացահայտման չափից ավել ջանքերի համար:
Լուկաշենկոյի մյուս որդին՝ Դմիտրին, ով փաստացի ընդամենը «Նախագահական սպորտային ակումբի» ղեկավարն է, վերահսկում է Լուկաշենկոյի 8-12 մլն դոլար չափով հիմնադրամը, որտեղ սուբսիդիաներ են մուտք գործում ոչ միայն բյուջեից, այլ եկամուտներ մոլախաղերից, զենքի վաճառքից, ծխախոտի արտարդրությունից ու գործարարներից գանձվող «տուգանքներից»:
Լուկաշենկոյի շահերի լոբբինգի հարցում օգնում են նրան մոտ կանգնած օլիգարխները՝ Յուրի Չիժը, Անատոլի Տերնավսկին, իկտոր Շեւցովը, որին պատկանող բանկում Սադամ Հուսեինը ինչ-որ ժամանակ լվանում էր նավթի վաճառքից ստացված կեղտոտ գումարները, զենքի վաճառքով զբաղվող Վլադիմիր Պեֆտեւը, որի կազմակերպությունում աշխատանքի է գրանցված Վիկտոր Լուկաշենկոյի կինը՝ Լիլիան:





























