Տաջիկստանում տեղական ժամանակով 20:00-ին(Երեւանի ժամանակով 19:00-ին) ավարտին են մոտեցել նախագահական ընտրությունները:

ԿԸՀ տվյալների համաձայն՝ 18:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմում էր 80,3 տոկոս կամ 3 380 068 ընտրող: Փակ են 3,158 հազար ընտրատեղամասեր, հանձնաժողովների անդամները այժմ հաշվում են քվեները, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Տաջիկստնի ԿԸՀ-ից:

27 երկրներում բացվել են 61 ընտրատեղամասեր, որոնցից 24-ը՝ Ռուսաստանի տարածքում: Պետական տպագրատանը թողարկել են մոտ 4,35 մլն քառալեզու քվեաթերթիկներ (տաջիկերեն, ռուսերեն, ուզբեկերեն ու ղրղըզերեն):

Նախագահի պաշտոնին հավակնում էին վեց թեկնածուներ, որոնք ներկայացնում էին հինգ քաղաքական կուսակցություն. Էմոմալի Ռահմոնը՝ իշխող Ազգային դեմոկրատական կուսակցությունից, ՏԿԿ ԿԿ քարտուղար, խորհրդարանի պատգամավոր Իսմոիլ Տալբակով Կոմունիստական կուսակցությունից, Թոլիբեկ Բուխորիեւը Ագրարային կուսակցությունից, Տնտեսական բարեփոխումների կուսակցությունից նրա առաջնորդ Օլիմջոն Բոբոեւը: Ընտրություններում սոցիալիստական կուսակցությունը ներկայացնում կուսակցության նախագահ էր Աբդուհալիմ Գաֆարովը: