Վրաստանի նախագահի պաշտոնը լքող Միխայիլ Սահակաշվիլին նոյեմբերի 6-ին կոչ է արել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Վրաստանի քաղաքացիություն ստանալ, շտապել դիմումներ ներկայացնել իր վարչակազմին:

Նոյեմբերի 4-ին նախագահական վարչակազմի ղեկավար Անդրո Բարնովը հայտարարել է, որ քաղաքացիություն ստանալ ցանկացողներից շատերը արդարադատության նախարարության կողմից մերժվել էն: Այդ առթիվ Սահակաշվիլին խոստացել է վրացական քաղաքացիություն շնորհել  բոլոր ցանկացողներին հեշտացված կարգով:

«Առայժմ նախագահական վարչակազմը պատկանում է այս նախագահին, մենք պատրաստ են քաղաքացիություն տրամադրել բոլոր նրանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն: Մենք շտապում ենք, մենք աշխատակիցներն աշխատում են օրը 24 ժամ, որպեսզի հասցնեն ամեն բան անել»,- հայտարարել է Սահակաշվիլին:

Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները պետք է առավելագույնս նպաստեն, որպեսզի Վրաստանի քաղաքացիություն ստանան հնարավորինս շատ մարդիկ: «Հենց դրանից է կախված, կլինի Վրաստանի բնակչությունը երեք, հինգ կամ յոթ միլիոն: Յոթ միլիոնը նույնպես իրական թիվ է, եթե հաշվի առնենք, թե մեր հայրենակիցներից որքան մարդիկ են բնակվում արտասահմանում»,- նշել է Սահակաշվիլին:

Վրաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողները կարող են դիմել նախագահի վարչակազմ աշխատանքային օրերին, Թբիլիսիի ժամանակով ժամը 10:00-18:00-ին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Սահակաշվիլին լիազորությունները վայր կդնի երկրի նոր նախագահ՝ «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունից հետո, որը կկայանա նոյեմբերի 17-ին: