Լյուքսեմբուրգում Եվրոպական դատարանը որոշում է կայացրել այն մասին , որ նույնասեռականությունը կարող է հիմք հանդիսանալ ապաստան տրամադրելու համար, եթե նույնասեռականին հայրենիքում սպառնում է ազատազրկում սեռական կողմնորոշման համար, ասվում է դատարանի կայքում: Դատարանի անդամները կարծում են որ սեռական փոքրամասնությունները ունեն բավարար հիմքեր՝ Եվրոպայում ապաստան ստանալու:

ԵՄ դատարանը առաջարկում է պարզել, թե որքան շատ է նույնասեռականը հետապնդվում իր հայրենիքում: Եթե նման մարդը ծանրակշիռ ապացույցներ ներկայացնի, նա հաջողությամբ ապաստան կստանա Եվրոպայում, փոխանցում է Gazeta.ru-ն: