Աշխարհահռչակ երգիչ Ալ Բանոն, որի անունը ներառնված է Ադրբեջանի ԱԳՆ անցանկալի անձանց ցուցակում, նամակով դիմել է Իտալիայում Ադրբեջանի դեսպանատանը: Այդ մասին ԱՊԱ-ին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությնա ղեկավար Էլման Աբդուլաեւը:
Է.Աբդուլաեւի խոսքով՝ իր նամակում արտիստը զղջացել է, որ իր անունը «սեւ» ցուցակում է. «Իր դիմումի մեջ իտալացի երգիչն ընդգծել է, որ տեղյակ չէր տարածաշրջանում առկա խնդիրներին, ընդ որում խորին հարգանք ու համակրանք է տածում Ադրբեջանի հանդեպ: Նա նաեւ ընդգծել է, որ որեւէ քաղաքական նպատակ չի հետապնդել, ու ինքը պարզապես երաժիշտ է: Նա նշել է, որ երկրորդ անգամ Ադրբեջան այցը իր համա մեծ պատիվ է, հնարավորություն ադրբեջանցիներին ներկայացնել իմ արվեստն ու հայտնել հարգանքը: Նա նաեւ հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմն իրեն թույլ կտա եւս մեկ անգամ արժանանալ այդ պատվին»:
Է.Աբդուլաեւը հայտնել է, որ պաշտոնական Բաքուն դիտարկում է Ալ Բանոյի դիմումը. «Ադրբեջանը բավական լուրջ ու հանգամանորեն է մոտենում այս հարցին: Ցուցակը կազմելիս մենք հայտարարեցինք, որ եթե ցուցակում ընդգրկված անձինք զղջում հայտնեն, որ այցելել են բռնագրաված տարածքներ, ապա կքննարկեն նրանց անուները դուրս բերելու հարցը»:
Սան-Ռեմոյի փառատոնի մասնակիցներն ու հաղթողները դեկտեմբերի 18-ին առաջին անգամ համերգով հանդես կգան Բաքվում:
Ադրբեջանի ԱԳՆ «սեւ» ցուցակում ընդգրկված են անձինք, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ: Ցուցակում ընդգրկված են ավելի քան 300 հայտնի անուններ:




























