Մենք պետք է ապահովենք քաղաքացիների ազատ արտահայտման, երկրում հավաքների ազատ իրականացման իրավունքները, ինչը պետության սուրբ պարտակնությունն է: Այս մասին այսօր նոյեմբերի 7-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 5-ի դեպքերին եւ ավելացրեց, որ իրավական խնդիրներին գնահատական չի տվել:

Նրա խոսքով, մյուս կողմից պետության հաջորդ սուրբ պարտականությունը դա հասարակական կարգի պահպանումն է: «Ես ցավում եւ ափսոսում եմ, որ շատ ընդդիմադիր եւ որոշ ընդդիմադիր գործիչներ, վախենալով , որ կարող է կորցնեն  ընդդիմադիր լինելու դիվիդենտները, իրենց մեջ քաջություն չունեցան հայտարարելու, որ նման կոչեր անելով, պայթուցիչներ շպրտելով, հայհոյանքներ տալով հեղափոխություններ, երթեր չեն կազմակերպում եւ դա բացասական երեւույթ է: Ափսոսում եմ, որ իմ ընդդիմադիր որոշ գործըներներ չեն քննադատել օրենքի խախտումը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը եւ ավելացրեց, որ ժողովրդավարությանը հարիր չէ հայհոյանքով խոսել:

Նա նշեց, որ եթե մենք պահանջում ենք ոստիկանությունից, իշխանություններից , որ պետք է օրենքը, ազատությունը պահպանեն: Միաժամանակ նշեց, որ անկախ նրանից, թե օրենքը ով է խախտում քաղաքացի, ընդդիմության, թե իշխանության ներկայացուցիչ, պետք է խստագույնս պատժվի: