Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 11-ին, ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաեւ Երեւանում ՀԱՊԿ ակադեմիայի հիմնման որոշումից հետո հիշյալ հաստատության գործունեության կազմակերպմանը վերբերող հարցերի: ՀՀ նախագահը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ս.թ. սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը:





























