Ստավրոպոլում Հայաստանի քաղաքացուն դատապարտել են 3 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում, երեխայի առեւանգման համար:
Բենիկ Կարապետյանը ներկայացել է որպես 11 ամսական աղջնակի պապիկ եւ տարել նրան մանկական հիվանդանոցից:
Ինչպես հաղորդում է «Ռուսսկայա պլանետան», վկայակոչելով տարածաշրջանի դատախազությունը, կարապետյանը խոստովանել է, որ ցանկացել է երեխային տանել Հայաստան:
Տղամարդը ծանոթացել էր աղջնակի հոր հետ՝ աշխատելով շինհրապարակում: Նա կապվել էր երեխայի հետ եւ ցանկանում էր առեւանգել, երբ փոքրիկի մայրը ցանկացել էր հորը զրկել ծնողական իրավունքներից: Բենիկ Կարապետյանը նյութապես օգնում էր ընտանիքին, իսկ երեխային հիվանդանոց տանելուց հետո որոշել էր վերցնել նրան:





























