Ռուսաստանյան կինոակադեմիկոսների վարկածով 2009թ. լավագույն ֆիլմ է ճանաչվել «Մեկուկես սենյակ կամ զգացական ուղեւորություն դեպի հայրենիք» ֆիլմը:
Լավագույն ֆիլմ անվանակարգում առաջադրվել էին նաեւ Վասիլի Սիգարեւի «Խցի անցք», Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ թիվ 6», Պավել Լունգինի «Ցար», եւ Նիկոլայ Դոստալի «Պետյան Երկնային թագավորության ճանապարհին» ֆիլմերը:
Լավագույն տղամարդու դերի համար մրցանակը իրար մեջ կիսել են վաղամեռիկ Օլեգ Յանկովսկին եւ Վլադիմիր Իլյինը:
Լավագույն կնոջ դերի համար մրցանակը ստացել է Սվետլանա Կրյուչկովան, որը խաղացել է գլխավոր հերոսուհու դերը՝ Սերգեյ Սնեժկինի «Թաղեք ինձ շրիշակի տակ» ֆիլմում:
ԱՊՀ եւ Բալթյան երկրների լավագույն ֆիլմ է ճանաչվել Կիրա Մուրատովայի «Մեղեդի շարմանկայի համար»-ը, լավագույն անմիացիոն ֆիլմ՝ Ալեքսեյ Դեմինի «Օչումելով» ֆիլմը: Կինոակադեմիկոսները տարվա հայտնություն են ճանաչել «Ռուսաստան 88»-ը, իսկ լավագույն վավերագրական ֆիլմ «Ռերբերտն ու Տարկովսկին, Ստալկերի հակառակ կողմը» ֆիլմը:




























