Ադրբեջանը գլխավորապես հետաքրքված է «Արեւելյան համագործակցության» երկկողմանի ասպեկտներում՝ հստակ կենտրոնացմամբ դեպի էներգետիկ միջանցք Եվրոպայի հետ ու, համապատասխանաբար, նրա էներգետիկ շուկաների հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Արեւմտյան Անգլիայում Բրիսթոլի համալսարանի ավագ պրոֆեսոր Գյունտեր Վալցենբախը:
«Այն բանից հետո, երբ Ռուսաստանը սեփական տնտեսական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկեց, վիլնյուսյան գագաթնաժողովը Եվրամիության կողմից խիստ արձագանքի ներկայացման կարիք ունի: Ամենայն հավանականությամբ դա կհանգեցնի «Արեւելյան համագործակցության» ու հետեւաբար նաեւ Ասոցացման վերաբերյալ համաձայնագրի հետագա տարբերակման»,- նշել է քաղաքագետը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը կրկին անգամ ապացուցեց իր հետաքրքրվածությունը «եվրա-ատլանտյան կառույցներ ինտեգրվել» նկատմամբ, քանի որ Ռուսաստանի տնտեսական «համայնքի» նախագիծն այնքան էլ չի գրավում նրան: Գյունտեր Վալցենբախը նշում է, որ Ադրբեջանի տնտեսությունը էներգիայի արտահանումից եկամուտներ է ստանում: «Եվ նրանք հանուն Արեւմուտքի հետ էներգետիկ գործարքների պատրաստ չեն ինքնիշխանության հաշվին զիջումների գնալ: «ԱՀ» մյուս մասերն այս փուլում բավական զարգացած չեն թվում»,- նշել է նա՝ հավելելով, որ Ասոցացման համաձայնագիրը, ինչպես բխում է անվանումից, պետք է ներառի ավելին, քան էներգետիկ գործարքները, օրինակ, վիզային ռեժիմ ու տարածաշրջանային զարգացում:
Վալցենբախի տեսակետով՝ Ադրբեջանի ու Եվրամիության միջեւ կան նաեւ շարունակական հակասություններ՝ կապված այս երկրում ժողովրդավարությունը զարգացնելու ԵՄ հավակնությունների հետ: «Ինչպես արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ բարձ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, այնպես է հարեւանության եվրոպական քաղաքականության ու ընդլայնման հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն հայտնել են իրենց անհանգստությունը՝ կապված Ադրբեջանու նախագահական ընտրությունների հետ՝ ընդունելով «առկա կարեւոր խնդիրները»: Սակայն, միաժամանակ, պատրաստականություն են հայտնել համագործակցել Ադրբեջանի հետ միջազգային պարտավորությունների իրականացման ճանապարհին»,- եզրափակել է փորձագետը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում կկայանա Եվրոպական միության «Արեւելյան համագործակցության» գագաթնաժողով:





























