Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավչուսը չի կարծում, որ Ուկրաինայի հետ Ասոցատիվ համաձայնագիր ստորագրելով եւ նույն ը նախաձեռնելով նաեւ Մոլդովայի ու Վրաստանի համար, Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը չեն հեռանա ԵՄ-ից:

Նրա խոսքով՝ ԵՄ դիրքորոշումը պետք է ճկուն լինի, իսկ դրա խնդիրը պետք է լինի «ավելի ու ավելի» սկզբունքի իրականացումը: «Կցանկանայի համոզել մեր ռուսաստանցի բարեկամներիին, որ մենք զրոյական գումարով խաղ չենք խաղում»,-հայտարարել է Լինկյավիչուսը՝ vieuws.eu-ին տված հարցազրույցում:

Ընդ որում, նա կրկնել է, որ վիլնյուսյան գագաթաժողովը շատ կարեւոր է, սակայն միայն գործընթացի սկիզբ է:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, պա նա վստահ է, որ «Ուկրաինան Եվրոպային է վերաբերում ոչ միայն աշխարհագրական առումով»: