Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի համար բացառիկ մոտեցումներ չեն լինելու, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Իմ դիրքորոշումն անփոփոխ է՝ Ուկրաինայի բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են եւ քաղաքացիներից ոչ ոք բացառիկ մոտեցման չի արժանանա»,-ասել է Յանուկովիչը, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը:

Նա հիշեցրել է, որ ներկայումս խորհրդարանում այդ հարցի կապակցությամբ գրանցվել է հինգ օրինագիծ: Յանուկովիչը խոստացել է, որ կստորագրի համաձայնեցված օրենք, եթե խորհրդարանը ընդունի այն:

Հիշեցնենք, որ Ռադայի աշխատանքային խումբը ընդմիջել է մինչեւ նոյեմբերի 18-ը: