ԱՄՆ-ում մահապատժի ենթարկված հանցագործի պատժի կատարումը հետաձգվել է արտակարգ հանգամանքների պատճառով. Տղամարդը ցանկացել է օրգանների դոնոր դառնալ: 40-ամյա բանտարկյալ Ռոնալդ Ֆիլիպսը համապատասխան հարցում է ներկայացրել իր պահապատժի ի կատար ածումից մի քանի օր առաջ:

Ֆիլիպսի փաստաբանները պնդել են, որ նա ոչ թե փորձել է այդկերպ հետաձգել իր մահապատիժը, այլ դա նրա վերջին ժեստն է, որով նա ցանկացել է օգուտ տալ մարդկանց: Նրանց խոսքով՝ բանտարկյալը համաձայն է, որ իր օրգանները տրվեն ցանկացած մարդու, ում դա անհրաժեշտ է, թեեւ «եթե ինքն ընտրության հնարավորություն ունենար», կնախընտրեր իր օրգանները տալ իր քրոջն ու մորը, որոնք սրտի եւ երիկամների լուրջ հիվանդություն ունեն:

Օհայոյի նահանգապետ Ջոն Կասիչը հրամայել է հետաձգել Ֆիլիպսի մահապատիժը մինչեւ 2014 թվականի հուլիսի 2-ը: Այդ ընթացքում կստուգեն նրա օրգանների վիճակը, որոպեսզի դրանք փոխպատվաստեն նրա հարազատներին: Եթե դրանք համապատասխանեն, կկատարվի վիրահատություն, հաղորդում է 19 Action News-ը:

Ռոնալդ Ֆիլիպսը 1993 թվականին մահապատժի է  դատապարտվել իր քաղաքացիական կնոջ 3-ամյա դստերը բռնաբարելու եւ սպանելու համար: