Ամերիկացի գիտնականները հակաբորբոքային դեղամիջոց են մշակել, որին ցավաբեր բակտերիաները չեն կարողանում հարմարվել, հաղորդում է Nature ամսագիրը:

Բոսթոնի հյուսիսարեւելյան համալսարանի գիտնականների խումբը նոր դեղամիջոց է ստեղծել, որին բակտերիաները փաստացի չեն կարողանում հարմարվել: Բացի այդ, այն ազդում է նաեւ «քնած վիճակի» անցած բակտերիալ բջիջների վրա, որոնք անորսալի են սովորական հակաբորբոքայինների համար:

Ստացված դեղամիջոցը ներարկել են մկներին, որոնք ծանր տեսակի ինֆեկցիա են ունեցել: Արդեն մեկ օր հետո ինֆեկցիան վերացել է, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն: